ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի

Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի
08.07.2013 | 11:02

Թվում է`Եգիպտոսում չեն պատրաստվում դադարեցնել կրքերը: Ակտիվիստները մտադիր են անցկացնել ես մեկ միլիոնանոց զանգվածային գործողություն, որը կոչվում է «Ժողովուրդների օրենքը»:

Երթը տեղի կունենա Կահիրեում և այլ խոշոր քաղաքներում: Ակնկալվում է, որ ցուցարարները կհավաքվեն այսօր երեկոյան ժամը հինգին (Մոսկվայի ժամանակով յոթին) և կանցնեն Թահրիր հրապարակով:

Որոշվել է անցկացնել զանգվածային ցույց` ի պաշտպանություն նախկին նախագահ Մուրսիի:

Շարժման առաջնորդ Մուհամեդ Բադիան Կահիրեի հրապարակում հայտարարել է, որ Եգիպտոսի ժողովրդի մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ նախագահի`պահանջելով նրա վերադարձը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Եգիպտոսում տեղի ունեցող անկարգությունները, իրավիճակը համեմատելով Սիրիայի հետ, նշել է, որ Եգիպտոսը քաղաքացիական պատերազմի նախաշեմին է: Նրա խոսքով,Սիրիան արդեն մխրճված է քաղաքացիական պատերազմի մեջ, որը շատ տխուր հետևանքների դեռ կհանգեցնի և Եգիպտոսը շարժվում է նույն այդ ուղղությամբ: «Շատ կուզեի, որ Եգիպտոսի ժողովուրդը խուսափեր այդ ճակատագրից»,-ասել է Պուտինը «Ինտերֆաքսին»:

Եգիպտոսում իրավիճակը ժամ- ժամի վրա սրվում է: Ծայրահեղականները բացահայտ հարձակվում և քաղաքացիներ են սպանում: Հուլիսի 7-ի գիշերը անհայտ անձինք գազամուղ են պայթեցրել Եգիպտոսի արևելքում, որով երկիրը հումք է ուղարկում Հորդանան: Պայթյուն է տեղի ունեցել նաև հյուսիսային մասում`Սինայի թերակղզու մոտ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ